Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» կազմում մեկնել է Ավստրիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄիլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այսօր մեկնել է ավստրիական Զալցբուրգ քաղաք: Վաղը իտալական ակումբը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում հանդիպելու է տեղի համանուն թիմին:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները, «Ինտերի» գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին Ավտրիա է տարել բոլոր խաղացողներին, այդ թվում Դենզել Դումֆրիսին, որը բաց է թողել այսօր առավոտյան նշանակված պարապմունքը:
Օդանավակայան առաջինը ներկայացել են «Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին և սպորտային տնօրեն Բեպպե Մարոտան, ապա ակումբի մնացած աշխատակիցները, մարզիչները և թիմը: Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում նույնպես մեկնել է Ավստրիա:
Չեմպիոնների լիգայի «Զալցբուրգ» - «Ինտեր» խաղը կկայանա վաղը, Երևանի ժամանակով ժամը 24-00-ին: