Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+liga
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. «Միլանի» և «Բենֆիկայի» վերջին հնարավորությունը

Այսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրը: Այն կարող է ճակատագրական լինել թիմերի համար և դրական, և բացասական առումով:

 

Մասնավորապես, եթե գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին», «Բավարիան», «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը», որոնք տարել են երեքական հաղթանակ, չորրորդ անգամ հաջողության հասնեն, ապա ժամանակից շուտ կմտնեն փլեյ-օֆֆ: Իսկ ահա իտալական «Միլանը» եթե սեփական դաշտում պարտվի ֆրանսիական «ՊՍԺ»-ին, ապա կարող է կորցնել հաջորդ փուլ մտնելու վերջին հնարավորությունը:

 

Էլ ավելի ծանր վիճակում են գտնվում Լիսաբոնի «Բենֆիկան», Բեռլինի «Ունիոնը» և բելգիական «Անտվերպենը», որոնք մեկնարկում կրել է 3-ական պարտություն և սայթաքելու դեպքում միանշանակ դուրս կմնան հետագա պայքարից: Հետևաբար, այս տուրի խաղերն առավել կարևոր նշանակություն ունեն ետնապահների համար: Ահա այդ հանդիպումները.

 

7 նոյեմբերի

«Պորտու» - «Անտվերպեն»

«Շախտյոր» - «Բարսելոնա»

«Ցրվենա Զվեզդա» - «Լայպցիգ»

«Մանչեսթեր Սիթի» - «Յանգ Բոյզ»

«Միլան» - «ՊՍԺ»

«Աթլետիկո» - «Սելթիկ»

 

8 նոյեմբերի

«Կոպենհագեն» - «Մանչեսթեր Յունայթեդ»

«Արսենալ» - «Սևիլյա»

«Նապոլի» - «Ունիոն»

«Ռեալ Սոսիեդադ» - «Բենֆիկա»

 

Հավելենք, որ Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, վաղը կխաղա ավստրիական «Զարլցբուրգի» դաշտում: