Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բրյուսով
A A
Պաշտոնական

Հաստատվել է Բրյուսովի անվան համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը. այն կգլխավորի փոխվարչապետը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հաստատվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը։

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը՝

1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը»,- ասված է որոշման մեջ։

Այն գլխավորում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Խորհրդի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ նաև բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմից ու ուսխորհրդից։