Բացել լրահոսը Փակել լրահոսը
399806236_294538943542215_8064008800826952538_n
A A
Հասարակություն

«Կամազ»-ին բախված «Օպել»-ը հայտնվել է հարակից տան այգում. կա տուժած

Նոյեմբերի 6-ին, ժամը 15:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 1979 թ․) բախվել է ճամփեզրին կայանած «Օպել» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1960 թ․):

«Կամազ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է եղել վառելիքի արտահոսք, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջված հայտնվել է հարակից տան այգում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տուժած Գ. Գ.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Տուժածը հոսպիտալացվել է։