Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_645cc940424f9
A A
Հասարակություն

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի տուժել

«Մենք որևէ խնդիր չունենք։ Սխալ լուրեր էին տարածել, թե եկեղեցու վրա բոմբ է ընկել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան Գյոգչյանը։

Դիվանապետի ներկայացմամբ իսրայելապաղեստինյան հակամարտությունից Պատրիարքարանը չի տուժել։ Ավելին, երեկ Սուրբ Հարություն տաճարում եկեղեցական տոնակատարություն է եղել, և եկեղեցին ու Պատրիարքարանը շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ արարողություններ ու ծառայությունները։

«Մեզ մոտ շատ ապահով է։ Ավելին, այն մարդիկ, որոնք ապահով չէին զգում Իսրայելի կենտրոնական շրջանում, ժամանակավոր եկել են վանք, որովհետև Հայոց պատրիարքարանում և հայոց վանքում ավելի ապահով է։ Ժամանակավոր, մինչև ամեն բան ավելի խաղաղվի»,- հավելեց Տեր Աղան Գյոգչյանը