A
A
«Ալաշկերտը» և «Շիրակը» գոլեր չխփեցին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց Գյումրիի «Շիրակին»: Հանդիպումն անցավ դաշտի տերերի տարածքային առավելությամբ, հատկապես երկրորդ խաղակեսի վերջում, երբ 64-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ հյուրերի ֆուտբոլիստ Ռոբերտ Դարբինյանը և լքեց խաղադաշտը: Չնայած թվային առավելությանը, ալաշկերցիներն այդպես էլ չկարողացան ճեղքել հյուրերի պաշտպանությունը: Արդյունքում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:
Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակեց 26 միավոր և ընդհուպ մոտեցավ 4-րդ հորիզոնականում գտնվող «Ուրարտուին»: «Շիրակը» 12 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը:
Առաջնության հաջորդ 16-րդ տուրը կկայանա նոյեմբերի 6-8-ը:
Vardan Arzumanyan