Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-22 հավաքականի կազմը Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի մինչև 22 տարեկան բռնցքամարտիկների հավաքականն այժմ պատրաստվում տարվա վերջին ստուգատեսին՝ Եվրոպայի առաջնությանը: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Կարեն Աղամալյանի գլխավորած մարզչական շտաբի ուշադրությամբ ներքո մեր երիտասարդ բռնցքամարտիկները հոկտեմբերի 26-ից սկսած Երևանում անցկացնում են ուսումնամարզական հավաք: Այն կավարտվի նոյեմբերի 8-ին, որից երկու օր հետո թիմը կուղևորվի Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ կկայանա Եվրոպայի այս տարվա առաջնությունը:
Եվրոպական ստուգատեսին կմասնակցեն՝ տղաներից Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ քաշային կարգ), Ռուբեն Գարբոյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Էրիկ Իսրայելյանը (60 կգ), Արթուր Շահբազյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Նարեկ Զաքարյանը (71 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Հենրիկ Ճիղրիկյանը (92 կգ), Հովհաննես Փափազյանը (+92 կգ), աղջիկներից՝ Էլլիդա Քոչարյանը և Սոնա Հարությունյանը (երկուսն էլ 63,5 կգ):