«Ուրարտուն» շարունակում է միավորներ կորցնել, իսկ «Նոան»՝ վաստակել. ՀՀ ֆուտբոլի ՊԼ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում այսօր կայացած 15-րդ տուրում գրանցվեց խոշոր անակնկալ:
«Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց առաջնության ետնապահ «Վեստ Ամենիային»: Տանտերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն խաղի 90-րդ րոպեից հետո երկու գոլ բաց թողեցին և անակնկալ պարտություն կրեցին՝ 1:2: Գործող չեմպիոնը հերթական 3 միավորը կորցրեց և այժմ 27-ով գտնվում է 4-րդ հորիզոնականում: «Վեսթ Արմենիան» առաջին հաղթանակը տոնեց 5 անընդմեջ պարտությունից հետո, վաստակեց 10 միավոր և շրջանցեց 9-րդ տեղում ընթացող «Վանին»:
Այսօր կայացած մյուս խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում 0:2 հաշվով զիջեց «Նոային»: Արարատցիները երկրորդ անընդմեջ պարտությունը կրեցին և մնացին 6-րդ հորիզոնականում: «Նոան» այս հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և միայնակ հաստատվեց 3-րդ տեղում:
Տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» վաղը սեփական դաշտում կընդունի «Շիրակին»: