Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին աջակցելու նոր ծրագիր կսկսի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Հայաստանի կառավարությունն աջակցության նոր ծրագիր է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու համար։ Կառավարությունը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 50 հազար դրամ գումար կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի՝ անկախ տարիքից, կենսաթոշակառու հանդիսանալու կամ աշխատանք ունենալու հանգամանքից։
Այս մասին ասաց Դավիթ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց այդ հատկացումները կիրականցվի առաջնային սպառման ծախսերը հոգալու նպատակով:
Ըստ նրա՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող աջակցության երրորդ ծրագիրը պատրաստվում են հաստատել հաջորդ շաբաթ՝ կառավարության նիստի ընթացքում: