A
A
Ինչո՞ւ է Ռուսաստանը նոր հյուպատոսություն բացում Կապանում․ հարց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը Ռուսաստանի կողմից Սյունիքի մարզում Կապանում գլխավոր հյուպատոսության բացելու որոշման մեջ տեսնում է նաև քաղաքական բաղադրիչ:
Նա այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Կապանում հյուպատոսության բացումն ի՞նչ մեսիջ է պարունակում:
«Բոլոր երկրների կողմից մեսիջը նույնն է՝ ներկայացված լինել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Երկրները հյուպատոսություն են բացում՝ հաշվի առնելով համայնքը, տնտեսական շահերը, քաղաքական շահերը: Նույն հանգամանքներն են, ինչ Իրանի հետ»,-ասաց Հովհաննիսյանը: