Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+veteran
A A
Սպորտ

Հայաստանի վետերան շախմատիստները պայքարում են աշխարհի չեմպիոնի կոչման համար

Իտալիայում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:

 

50-ից բարձր տարիքային խմբում Աշոտ Նադանյանը հաղթել է կոստառիկացի ՖԻԴԵ-ի վարպետ Էուջենիո Չինչիլա Միրանդային, իսկ Արտաշես Մինասյանը ոչ-ոքի է խաղացել բրազիլացի գրոսմայստեր Դարսի Լիմայի հետ: 65+ տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը միավորը կիսել է գրոսմայստեր Նիկոլայ Լյոգկիի հետ:

 

Ութ տուրից հետո Ռաֆայել Վահանյանն ունի 6 միավոր և կիսում է 4-11-րդ տեղերը: Նա ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատար եռյակից: Այսօր կայանալիք 9-րդ տուրում Ռաֆայել Վահանյանը կմրցի իտալացի միջազգային վարպետ Անտոնիո Մարտորելիի հետ

 

Արտաշես Մինասյանը 5,5 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Առաջնության առաջատար Սուաթ Աթալիկից նրան բաժանում է մեկ միավոր: Նրա հաջորդ մրցակիցը գերմանացի գրոսմայստեր Կլաուս Բիշոֆն է:

 

Աշոտ Նադանյանն ունի 5 միավոր և այժմ զբաղեցնում է 17-րդ տեղը: Այսօր նա կմրցի էկվադորցի գրոսմայստեր Կառլոս Մատամորոսի հետ:

 

Հավելենք, որ աշխարհի առաջնության գլխավոր մրցավարը մեր հայրենակից Աշոտ Վարդապետյանն է: