Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess 2.11.
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին. «ՖԻԴԵ Գրանդ սվիսս»

Մեն կղզում ընթացող «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» շախմատի մրցաշարում այսօր կայանում են 8-րդ տուրի պարտիաները:

Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանը մրցեց ադրբեջանցի գրոսմայստեր Նիյաթ Աբասովի հետ: Սևերով հանդես եկող մեր շախմատիստը նավակային վերջնախաղում նյութական առավելություն ստացավ և 42-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:

Շանթ Սարգսյանը վաստակեց 4,5 միավոր և հավասարվեց իր հայրենակիցներ Մանուել Պետրոսյանին ու Սամվել Տեր-Սահակյանին: Առաջինն ընթացիկ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Անտոն Կորոբովի հետ, իսկ Հայաստանի գործող չեմպիոնը ցավալի պարտություն կրեց իրանցի Պարհամ Մաղսուդլուի հետ պարտիայում, չնայած պարտիայի սկզբում դիրքային առավելություն ուներ:

Մրցաշարային աղյուսակը գլխավորում է հնդիկ Գույրաթի Վիդիտը, որը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր: