Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+futbol
A A
Սպորտ

«Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» շարունակում են հաղթարշավը. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայի երկու առաջատարները՝ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան», 12-րդ տուրում իրար հետ ոչ-ոքի խաղալուց հետո տարել են երեքական հաղթանակ և շարունակում են պահպանել իրենց դիրքերը:

Այսօր մեկնարկած 15-րդ տուրում փյունիկցիները սեփական դաշտում 6:0 հաշվով ջախջախեցին Չարենցավանի «Վանին»: Եղիշե Մելիքյանի թիմը վաստակել է 39- միավոր և վստահորեն ընթանում է 1-ին հորիզոնականում:

«Արարատ-Արմենիան» իր հարկի տակ խնդիրներ չունեցավ ԲԿՄԱ-ի հետ մրցամարտում և հաղթեց 4:1 խոշոր հաշվով: Հայաստանի արարատցիներն այժմ ունեն 32 միավոր: Նրան հետապնդող «Նոան» ու «Ուրարտուն» ետ են մնում 5-ական միավորով: Այս թիմերը վաղը կհանդիպեն համապատասխանաբար «Արարատի» և «Վեսթ Արմենիայի» հետ: Տուրի վերջին խաղում «Ալաշկերտը» կընդունի «Շիրակին»: