Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ես զարմանքով Եվրոպայում տեսա, որ մայթերը սալարկում են գետաքարերով․ Փաշինյան (տեսանյութ)

Հարգելի գործընկերներ, ես ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ մի շարք եվրոպական երկրներում կա փորձ մայթերը և փողոցները սալարկել չմշակված քարով, երբ որ ես այն տեսա, առաջինը՝ զարմանալի էր և երկրորդը՝ հաճելի էր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ դրանք հիմնականում գետաքարերով էին սալապատված, որոնք ջրով են մշակված:

Փաշինյանը տեղեկացրեց, որ եվրոպական քաղաքներում երկար փողոցներ և մայթեր սալարկված են նման քարերով:

 

«Ենթադրում եմ, որ այն կարող է ահագին էժան լինել, որովհետև հասկանալի է՝ քարն ընդամենը հավաքվում է և լրացուցիչ ոչ մի մշակման չի ենթարկվում, որովհետև բնությունն արդեն մշակել է այն»,-հայտարարեց  Փաշինյանը, և արձագանքելով դիտարկմանը, թե ցրտից այդ քարերը կարող են կոտրվել, հավելեց. «Ես այն տեսել եմ հյուսիսային երկրում, որտեղ վստահաբար շատ ավելի ձյուն է գալիս, քան ՀՀ-ում: Թեքությունների հետ կապված խնդիր կարող է լինել, բայց հանրապետությունում ինչքան էլ քիչ՝ այնուամենայնիվ ուղիղ տեղեր կան»:

Նա առաջարկեց մտածել այդ մասին, հավելելով, որ եթե արևմտյան երկրներում հյուսիսում անում են նման բան, ապա Հայաստանում էլ կարող է իրագործվել:

Փաշինյանը կրկնեց, որ բնական քարով պետք է անել և նշեց. «Ես կրկին մնում եմ իմ համոզմունքին, որ, այո, բետոնե սալիկներով սալապատումը մեկ ամիս սիրուն է, նորմալ է, բայց 5-6 ամսից սկսում են պրոբլեմները, որովհետև մենք դրա որակի փորձաքննություն երբեք չենք ունենում և այն պրոբլեմ է»: