Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (1)
A A
Սպորտ

Սամվել Տեր-Սահակյանը 4-րդ հաղթանակը տոնեց «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» մրցաշարում

Մեն կղզում ընթացող «ՖԻԴԵ Գրանդ սվիսս» շախմատի խոշոր մրցաշարում այսօր մեկնարկեց 7-րդ տուրը:

 

Հայաստանի շախմատիստներից առաջինն իր պարտիան ավարտեց Սամվել Տեր-Սահակյանը, որը սպիտակներով մրցեց իսպանացի Ալեքսեյ Շիրովի հետ: Պարտիայի 36-րդ քայլին սևերը կամգնեցրին ժամացույցը և անձնատուր եղան: Այդպիսով, Հայաստանի գործող չեմպիոնը 4-րդ հաղթանակը տարավ մրցաշարում, այդ թվում երրորդ անընդմեջը:

 

Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 4,5 միավոր և հավասարվեց առաջատարների խմբին, որոնք դեռ շարունակում են իրենց պարտիաները: Հաղթանակին մոտ է նաև մեր հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը: