Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+fide
A A
Սպորտ

Հայաստանը չորսական ներկայացուցիչ ունի ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակներում

Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակները։

 

Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենը (2835 վարկանիշային միավոր)։ Երկրորդ տեղում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանան է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիժենը։

 

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2708 միավորով 34-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 48-րդը (2686), Հրանտ Մելքումյանը՝ 94-րդը (2650), Կարեն Գրիգորյանը՝ 97-րդը (2646)։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կտրուկ նահանջել է աղյուսակում և այժմ 23-րդ տեղում է: Նա ԱՄՆ-ի շախմատիստների մեջ արդեն 5-րդն է:

 

Կանանց դասակարգման աղյուսակում 100 ուժեղագույնների թվում Հայաստանը դարձյալ 4 ներկայացուցիչ ունի: Էլինա Դանիելյանը վարկանիշային 2413 միավորով ընթանում է 43-րդ տեղում, Լիլիթ Մկրտչյանը 64-րդն է (2387), Աննա Սարգսյանը՝ 83-րդը (2364), իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 100-րդը (2347)։ Առաջին տեղը զբաղեցնում է աշխարհի նախկին չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2632 միավոր: