A
A
Հայաստանի հավաքականը կրկին խոշոր հաշվով պարտվեց Էստոնիային. ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգա
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հոկտեմբերի 27-ին կայացած ՈՒԵՖԱ-ի կանանց Ազգերի լիգայի խաղում Երևանում 1։4 խոշոր հաշվով պարտվել էր Էստոնիայի կանանց ընտրանում: Եվ ահա, չորս օր անց, թիմերն արդեն հանդիպեցին Տալինում: Այս անգամ Էստոնիայի հավաքականը մեկ գնդակ ավելին ուղարկեց մեր թիմի դարպասը և հաղթեց 5:1 հաշվով:
Հայաստանի կանանց հավաքականը երրորդ անընմեջ պարտությունը կրեց մրցաշարում և այժմ զբաղեցնում է վերջին տեղը: Հաջորդ խաղում մեր թիմը նոյեմբերի 30-ին սեփական դաշտում պետք է ընդունի Իսրայելի հավաքականին, սակայն ՈՒԵՖԱ-ն հետաձգել է այդ երկրի ազգային ընտրանիների վերջին հանդիպումները՝ կապված իսրայելա-պաղեստինյան պատերազմի հետ: