Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կրթական, սոցիալական ծրագրերը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին (տեսանյութ)

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

«Այս պահի տվյալների համաձայն՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16371 դպրոցականներ, որոնցից 5185-ը՝ Երևանում,- ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը և հավելել,- աշնանային արձակուրդներն ավարտվել են, և այս շաբաթվանից վերսկսվել է ուսումնական գործընթացը: Կոչ եմ անում բոլոր այն ծնողներին, որոնց երեխաները դեռևս չեն հաճախում դպրոցներ, անպայման դիմել իրենց բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ ապահովելու երեխայի կրթության շարունակականությունը»: