Բացել լրահոսը Փակել լրահոսը
քաղաքապետարան
A A
Պաշտոնական

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամը հրաժարականի դիմում է ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 1 արձանագրություն և քննարկել այն հոկտեմբերի 31-ի հերթական նիստում։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին։

Լիազորությունները վաղաժամ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Արմենի Խաչատրյանին։

Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։