A
A
Սլովենիան 120.000 եվրո կնվիրաբերի՝ օգնելու Հայաստանին ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին
Աջակցիր «Ա1+»-ինՍլովենիան ԿԽՄԿ-ի միջոցով 120.000 եվրո է նվիրաբերում ՝ օգնելու Հայաստանին ընդունել Արցախից բռնի տեղահանվածներին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Սլովենիայի ԱԳՆ Զարգացման համագործակցության և մարդասիրական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Էդվին Սկրտը։
«Բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի պայմաններում մենք չենք մոռացել Լեռնային Ղարաբաղի փախստականների մասին։ Հայաստանն իր աջակցությունն է ցուցաբերել Սլովենային օգոստոսի ջրհեղեղների ժամանակ, իսկ այժմ Սլովենիան փոխադարձաբար 120.000 եվրո է նվիրաբերում ԿԽՄԿ-ի միջոցով՝ օգնելու Հայաստանին ընդունել Ղարաբաղի փախստականներին»,- նշել է նա։