Բացել լրահոսը Փակել լրահոսը
00003
A A
Հասարակություն

Հանրապետության տարբեր տարածքներում  օձեր են նկատվել

 
Հոկտեմբերի 21-29-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
 
Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Գյումրի, Ալավերդի քաղաքներում և Բալահովիտ գյուղում։
 
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 3 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: