Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Սևանում կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցի ապօրինի ջրառը

 
🚫 Սևանի թերակղզում գործող «Արսեն 96» ՍՊԸ-ին պատկանող «Կամբուզ» հյուրանոցային համալիրում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած ստուգման արդյունքում հայտնաբերվել էր առանց համապատասխան թույլտվության կատարվող ապօրինի ջրօգտագործում։
 
🚫 Ապօրինի ջրառը կասեցվել էր, տրվել էին հանձնարարականներ, նշանակվել վարչական տուգանքներ։
 
⛔️ Վերստուգմամբ պարզվել է, որ Ընկերությունը չի կատարել Տեսչական մարմնի հանձնարարականը՝ խախտումները վերացված չեն, չունի համապատասխան ջրօգտագործման թույլտվություն և շարունակում է ապօրինի ջրառը։
 
⛔️ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է «Կամբուզ» հյուրանոցային համալիրի ապօրինի ջրօգտագործումը, խորքային հորը կապարակնքվել է, տնօրենի նկատմամբ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով տուգանք։