Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երևանի Կենտրոն ու Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայններ են ապամոնտաժվել (տեսանյութ)

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Երևանի Կենտրոն ու Շենգավիթ վարչական շրջաններում բենզալցակայններ են ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի՝ Կոմիտասի անվան զբոսայգու դիմաց գտնվող, ինչպես նաև ք․Երևան, Կենտրոն վարչական շրջան, Գետառի փողոց թիվ 1 հասցեում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում Տեսչական մարմնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է որոշումներ՝ Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների բենզալցակայանների շահագործումն ամբողջությամբ դադարեցնելու վերաբերյալ։ 

Հոկտեմբերի 23-ին վերոնշյալ հասցեներում գործունեություն ծավալող տնտեսավարողների և Երևանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում համատեղ ուժերով բենզալցակայաններն ապամոնտաժվել են։