![աշուն աշուն](/static/articles/19/40/76/l-hL5sRZaT5b.jpg)
A
A
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի տարածքում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Հոկտեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։
«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, 25-27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին հնարավոր է կարճատև անձրև։