Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan liga (1)
A A
Սպորտ

«Ուրարտուն» հաղթեց «Նոային» և բարձրացավ 2-րդ տեղ. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգա

Հայաստանի ֆուտբոլի IDBank Պրեմիեր Լիգայում կայացան 12-րդ տուրի վերջին երկու հանդիպումները:

 

Երևանի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում հյուրընկալեց Գյումրիի «Շիրակին» և պարտվեց 1:3 հաշվով: Բանակային ֆուտբոլիստները երրորդ անընդմեջ պարտությունը կրեցին և վաստակած 13 միավորով այժմ զբաղեցնում են 7-րդ տեղը: Իսկ ահա «Շիրակը» երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, վաստակեց 10 միավոր և բարձրացավ 8-րդ հորիզոնական:

 

Հայաստանի գործող չեմպիոն «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց «Նոային»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավելությամբ՝ 1:0: Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Իսկ ահա «Նոան» առաջին պարտությունը կրեց երեք անընդմեջ հաղթանակից հետո և 21 միավորով առայժմ զբաղեցնում է 5-րդ տեղը:

 

Առաջնության հաջորդ՝ 13-րդ տուրի խաղերը նախատեսված են հոկտեմբերի 24-26-ը: Կենտրոնական խաղում կհանդիպեն երկու առաջատարները՝ «Փյունիկն» ու «Ուրարտուն»: