Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0154079
A A
Պաշտոնական

ՄԻՊ գրասենյակն ուսումնասիրում է ԼՂ ներկայացուցչության մոտից բերման ենթարկվածներին ազատությունից զրկելու հիմքերը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել: 
 
Այդ մասին հայտնում են ՄԻՊ-ից։
 
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոտիկանության Արաբկիրի բաժին:
 
Այս պահին ուսումնասիրվում են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները, բաժնում տվյալ անձանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունենում առանձնազրույցներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից: