A
A
Չեխիայի Սենատը բանաձև է ընդունել ԼՂ-ում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի Սենատը հոկտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար կարիքների և իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնում է Չեխիայում Հայաստանի դեսպանատունը։
Բանաձևը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ բռնության բոլոր ձևերը և կոչ է անում հակամարտող բոլոր կողմերին՝ հարգել միջազգային հումանիտար իրավունքի հիմնական նորմերը։