Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_001
A A
Հասարակություն

Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ փակ կլինի երթևեկելի առաջին գոտին

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ից, Մյասնիկյան պողոտայում խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, Ավանից դեպի Կենտրոն վարչական շրջան երթևեկող տրանսպորտային միջոցների համար, «կանչովի հետիոտնային» լուսացույցից մոտ 100 մ. վերև ընկած հատվածում փակ է լինելու առաջին երթևեկելի գոտին:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում։