A
A
Ֆրանսիայի դեսպանը հայտարարել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիայի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ այցելել է Ջերմուկ։
Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Ջերմուկում, Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ միասին, ականատես եղա Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիային»,-նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը։