
A
A
«Սատանի կամրջի» մոտակայքում փրկարարները քարշակել են արգելափակված իրանական բեռնատարը
Աջակցիր «Ա1+»-ինՓրկարարները քարշակել են բեռնատարը
Հոկտեմբերի 17-ին, ժամը 23:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 28-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ»-ի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, խոչընդոտում է երթևեկությունը. անհրաժեշտ է օգնություն:

Փրկարարները «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ռ․ Ֆ․, ծնված 1971 թ․, ԻԻՀ քաղաքացի) քարշակման եղանակով (մոտ 1 կմ) դուրս են բերել դժվարանցանելի հատվածից. բեռնատարը շարունակել է ընթացքը: