A
A
Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է, սա մեծ երջանկություն է․ Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինՂարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակված է։
Այս մասին հայտարարել է Ալիևը՝ օկուպացված Ֆիզուլիի 〈Վարանդայի〉 շրջանի հասարակության հետ հանդիպման ժամանակ ։
«Մինչև «Մեծ վերադարձ» ծրագրի իրականացման առաջին փուլի ավարտը (մինչև 2026 թ. վերջ) Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում կապրի 22 հազար մարդ, իսկ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, ընդհանուր առմամբ, 140 հազար մարդ։ Սա, եթե կարելի է ասել, նվազագույն ցուցանիշ է»,- նշել է նա։
Ալիևը վստահություն է հայտնել, որ մինչ այդ Ղարաբաղ և Արևելյան Զանգեզուր վերադարձողներն ավելի շատ կլինեն։