Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+basketbol
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը նոր մարզիչ ունի

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Թադե Մարտիրոսյանը: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

 

Թադե Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: 2000-2015թթ. եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզչի օգնականը: 2015 թվականից սկսած «Գլենդել» աղջիկների թիմի գլխավոր մարզիչն է, իսկ 2016 թվականից մինչև օրս Գլենդելի Ավագ դպրոցի մարզական տնօրենը:

 

2018-ին հայազգի մարզչի գլխավորած թիմը դարձել է «Խաղաղօվկիանոսյան լիգայի» չեմպիոն, իսկ նա ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: Նրա սաներից շատերը հանդես են եկել Հայաստանի կանանց տարբեր տարիքային թիմերում:

 

Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2024 թվականի ամռանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որին մեր թիմը վերջին անգամ մասնակցել է 2010 թվականին: