
A
A
Իսրայելի զինվորականները գնդակոծել են Հալեպի օդանավակայանը
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելցի զինվորականները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը, լույս հոկտեմբերի 15-ի գիշերը հաղորդել են արաբական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դրանց տվյալներով՝ հարվածները շարքից հանել են թռիչքուղին: Դրանից մի քանի ժամ առաջ սիրիացի մասնագետներն ավարտել էին դրա վերանորոգումն այս շաբաթվա սկզբին իսրայելական մեկ այլ հարձակումից հետո։
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ օդանավակայանի գնդակոծումը հաջորդել է Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը: