Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» ռեւանշի հասավ

Սպորտ
5d720b0f529241635bcd06d2c96d9270

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կհանդիպեն Երեւանի «Միկան» եւ Գյումրիի «Շիրակը»:

Դա հայտնի դարձավ այսօր կայացած կիսաեզրափակիչ պատասխան երկրորդ խաղից հետո, որտեղ Երեւանի «Ուլիսը» սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակին»: Ինչպես նշել էինք, թիմերի առաջին հանդիպումը ավարտվել էր ուլիսցիների հաղթանակով` 1:0:

Հաջորդ փուլ մտնելու համար դաշտի տերերին պետք էր նվազագույնը ոչ-ոքի խաղալ: Սակայն հանդիպման 31-րդ րոպեին շիրակցի Հովհաննես Գրիգորյանը գրավեց «Ուկիսի» դարպասը եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 1:1: Քիչ անց դաշտի տերերը մնացին 10 հոգով, քանի որ կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Լեւան Ակոբիան:

Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց հյուրերի նվազագույն առավելությամբ` 1:0: Հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ 30 րոպե: Դրա 8-րդ րոպեին շիրակցի Մկրտիչ Նալբանդյանը երկրորդ անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը եւ հաշիվը դարձրեց 2:0:

Դաշտի տերերը հայտնվեցին ծանր վիճակում, քանի որ եզրափակիչ մտնելու համար նրանց հարկավոր էր արդեն երկու գոլ խփել, ինչը դժվար լուծելի խնդիր էր, այն էլ 10 հոգով խաղալիս: Ի վերջո, «Շիրակը» ռեւանշի հասավ եւ 12 տարի անց կրկին կվիճարկի հանրապետության գավաթը:

Հավելենք, որ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 11-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին: