A
A
Հայաստանի բռնցքամարտիկները տանուլ տվեցին առաջին մարտերը. Եվրոպայի գավաթ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում այսօր կայանում են կիսաեզրափակիչ մարտերը:
Առավոտյան մրցահերթին Հայաստանից մասնակցեցին երեք բռնցքամարտիկ: 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը 1:4 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցչին և բավարարվեց բրոնզե մեդալով: 54 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանն երրորդ ռաունդում նոկաուտի ենթարկվեց ռուսաստանցի Մաքսիմ Կուզնեցովի կողմից: 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը նոկաուտով պարտվեց բելառուսցի Ալեքսեյ Ալֆիորովին:
Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):