A
A
Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուբեն Վարդանյանի հարցը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպման ընթացքում չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հարցը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ոչ։ Առանձնազրույցի մի մասը բավական երկար է եղել, և ես չգիտեմ, թե ինչի մասին է այնտեղ խոսվել», - ասել է նա լրագրողներին ՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ հարցը բարձրացվել է երկու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։