A
A
Երևանի քաղաքապետի երդմնակալությունը | ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲնակիչներին տված հանդիսավոր երդմամբ Տիգրան Ավինյանը ստանձնել Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ ընդգծելով, որ գործունեության ընթացքում կպահպանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կկատարի Երևանի քաղաքապետի լիազորությունները՝ գործելով ի բարօրություն բնակիչների: Երևանի պատմության մեջ առաջին անգամ քաղաքապետը երդվել է՝ ձեռքը դրած մ.թ.ա 782 թվականով թվագրված Էրեբունի-Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությանը: Երևանի ավագանու հանդիսավոր նիստին ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։