Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարկային վերլուծաբանը, վաճառքի մենեջերը, հանգստյան տան տնօրենը ցանկանում են համայնքապետ դառնալ

Հասարակություն

Հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին եւ Կոտայքի մարզի Արզնի համայնքներում նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ։

  Արարատի մարզի Վերին Դվինի  համայնքապետ դառնալ ցանկացող բոլոր 4  թեկնածուներն անկուսակցական են եւ ինքնառաջադրվել են։ 

   Համայնքապետ դառնալու համար պայքարում են համայնքի ղեկավար  Լյուդմիլա Պետրովան,  «ԼED LIFE»-ի վաճառքի մենեջեր Դմիտրի Զաքարյանը եւ աշխատանքի վայր չնշած Արտակ Հարությունյանը եւ Վյաչեսլավ Յակովլեւը։

 Իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքի  համայնքապետ  է ցանկանում դառնալ 5 անձ։  «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ տնօրեն, ՀՅԴ-ական Վարդան Ավագյանը,   «Գլոբալ կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային վերլուծաբան Էմիլ Իվանովը, ՓՊ-ական համայնքի ղեկավար Ալեքսանդր Միրզոեւը, անկուսակցականներ Ֆելիքս Միրզոեւը եւ Կորյուն Չոբանյանը։

   Ի դեպ, Արարատի մարզի Վերին Դվին համայնքն ունի 1558, իսկ Կոտայքի մարզի  Արզնի համայնքը 2136 ընտրող։