Բացել լրահոսը Փակել լրահոսը
391717560_279245125071597_8393250362530096161_n
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում

Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. տուժածներ չկան
 
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08։50-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:02-ին, մարվել՝ 09:26-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը, սրահը, դիմային անվադողերը և ջերմահարվել ավտոտեխսպասարկման կետի առաստաղը՝ մասամբ (մոտ 10 ք մ):