Բացել լրահոսը Փակել լրահոսը
652246eb02e8bd624d51b22c
A A
Հասարակություն

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել

Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում 6,4 և 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հերաթ քաղաքից 34 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 272 հազար մարդ, օջախը՝ 10 կմ խորությամբ:

5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշ ժամանակ անց գրանցվել է Աֆղանստանի արևմուտքում: Էպիկենտրոնը գտնվել է Հերաթից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորությամբ:

Տուժածների և զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Աֆղանստանում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2400 մարդ, վիրավորվել՝ առնվազնը 2000-ը։

Հաղորդվում է, որ զոհվածների մեծ մասը կանայք և երեխաներ են։