A
A
Արարատում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը
Աջակցիր «Ա1+»-ինԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արարատի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Քաղաքացին ջրօգտագործում կատարելու նպատակով Մասիս համայնքի Դարակերտ բնակավայրի տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։