Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մեկնել է Ռումինիա
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների հավաքականը ժամանել է Բուխարեստ, որտեղ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում մրցելու Ռումինիայի Մ-21 ընտրանու հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Նարեկ Ազատյանն այդ խաղին պատրաստվելու համար թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Սերգեյ Միքայելյան – «Փյունիկ»
Արման Հարությունյան – «Արարատ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Սերգեյ Մուրադյան – «Նոա»
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Յուրի Մարտիրոսյան – «Վեստ Արմենիա»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան – «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Տիգրան Ավանեսյան – «Բալտիկա» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան – «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Էդուարդ Բագրինցև – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Նարեկ Մանուկյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Լևոն Դարբինյան – «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան – «Վան»
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Համլետ Մինասյան – «Արարատ»
Ռումինիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հոկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 21:30-ին: