Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+evro 10.10.
A A
Սպորտ

Իտալիան և Թուրքիան կընդունեն Եվրոպայի 2032թ ֆուտբոլի առաջնությունը

Ֆուտբոլի եվրոպական միությունը՝ ՈւԵՖԱ-ն, այսօր հաստատել է 2028 և 2032 թվականների Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերի տանտերերին։

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ն, Անգլիայի, Իռլանդիայի, Հյուսիսային Իռլանդիայի, Ուելսի և Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիաները համատեղ հայտ էին ներկայացրել Եվրո-2028-ն ընդունելու համար։ ՈԻԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է այն։

Եվրո-2032-ն անցկացնելու հայտ սկզբում ներկայացրել են Իտալիան ու Թուրքիան՝ առանձին-առանձին, սակայն հետագայում երկու երկրներն որոշել են համատեղել իրենց հայտերը: ՈՒԵՖԱ-ն հաստատել է նաև այդ հայտը և Եվրո-2032-ի եզրափակիչ փուլը կանցկացնեն Իտալիան ու Թուրքիան համատեղ։

Նշենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչ մրցաշարը կկայանա Գերմանիայում։