Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՂ-ում ռուս խաղաղապահների մասով մենք խոսելու ենք Բաքվի հետ. Զախարովա (տեսանյութ)

Զախարովան ասուլիսի ժամանակ ասաց հետեւյալ մտքերը․
 
«Վերջին մեկ տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում կտրուկ փոխվել է։ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Եվրամիության հովանու ներքո կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը ճանաչեց Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք և վերահաստատեց իր դիրքորոշումը այս տարվա մայիսին և հուլիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։
 
Այսպիսով, լրջորեն ճշգրտվել են այն պայմանները, որոնցում 2020 թվականին ներդրվել է ռուսական խաղաղապահ ուժերը, և այս տարվա սեպտեմբերի 19-20-ի բախումներից հետո բնակչության զանգվածային արտագաղթի ֆոնին մեր խաղաղապահների գործունեությունը կհարմարեցվի այդ պայմաններին:
 
Արդեն խաղաղապահ զորախմբի մի շարք մշտական ​​և ժամանակավոր անցակետեր արդեն փակվել են։ Ռուս խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ»,-ասել է նա: