Բացել լրահոսը Փակել լրահոսը
նկար
A A
Պաշտոնական

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը բյուջե է բերել 13,673,948.50 ՀՀ դրամ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2023 թվականի սեպտեմբեր ամսին վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 204 դեպք:

Մասնավորապես՝

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված 98 գրավոր տեղեկատվությունների հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 68 հաշվարկ՝ 223.180.870 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 46 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Ստացված թվով 11 գրավոր տեղեկատվության հիման հարուցվել է 11 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 2 որոշում, նշանակվել 130.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Ստացված 55 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 2 հաշվարկ՝ 4.111.471 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 53 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 36 որոշում, նշանակվել 6.310.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտ

Ստացված 8 գրավոր տեղեկատվության հիման վրա իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 1 հաշվարկ՝ 957.420 ՀՀ դրամի չափով։

Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք։

 

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ արձանագրվել է 13 դեպք։ Հարուցվել է 12 վարչական վարույթ, կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 1.050.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Կայացվել է տույժ նշանակելու մասին 3 որոշում և նշանակվել 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 16 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 5 հաշվարկ՝ 10.473.169 ՀՀ դրամի չափով։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 17 որոշում և նշանակվել 2.710.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝

· 1՝ պետական փորձաքննության,

· 2՝ մթնոլորտային օդի պահպանության,

· 2՝ ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության,

· 1՝ ընդերքօգտագործման և ընդերքի պահպանության ոլորտներով։

Գործողության կասեցում

Կասեցվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության 1 և առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետման թույլտվության 1 սուբյեկտների գործողություններ։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 12 գործ (ընդհանուր՝ 1,761 ,120 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 13,673,948.50 ՀՀ դրամ գումար: