A
A
Հայաստանի բռնցքամարտիկները պարտվեցին մեկնարկում. Եվրոպայի գավաթ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի բռնցքամարտիկներն անհաջող սկսեցին ելույթները Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Այսօր ռինգ մտած մեր երեք մարզիկները պարտություն կրեցին և դուրս մնացին պայքարից: 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը զիջեց իսպանացի Խոսե Բրոտոնսին, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը՝ ֆրանսիացի Լունես Ամրաուիին, իսկ 71 կգ քաշային Զավեն Գալստյանը՝ ռուսաստանցի Ալեքսեյ Սկոմորոխային:
Վաղն իրենց առաջին մարտերը կանցկացնեն մեր 5 բռնցքամարտիկները՝ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ): Նրանց մրցակիցները կլինեն Լեհաստանի, Սլովակիայի, Ռումինիայի, Մոլդովայի և չեզոք երկրի ներկայացուցիչները: