Հայաստանի ֆուտբոլի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել Երևանում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը, որը պատրաստվում է Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի հետ արտագնա խաղին, այսօր անցկացրել է հերթական մարզումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, մարզմանը մասնակցել են 20 ֆուտբոլիստ: Թիմի առաջին պարապմունքին մասնակցած 13 խաղացողներին միացել են Նաիր Տիկնիզյանը, Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը, Վահան Բիչախչյանը, Տիգրան Բարսեղյանը, Ստյոպա Մկրտչյանը և թիմի նորեկ Էդգար Սևիկյանը: Անդրե Չալըշըրը, Արթուր Սերոբյանը և Ուգոչուկվու Իվուն հավաքանին կմիանան այսօր ուշ երեկոյան:
Հավաքին հրավիրված Հովհաննես Հարությունյանը «Փյունիկի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողնում մարզումները:
Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա, որտեղ հոկտեմբերի 17-ին կանցկացնի ընկերական հանդիպում այդ երկրի ընտրանու հետ: