Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x44wh-1198x698z-0.6561
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X-ի իր միկրոբլոգում (նախկին Twitter) իր խորին ցավակցությունն է հայտնել Աֆղանստանի ժողովրդին երկրի արևմուտքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

«Մենք հույս ունենք, որ տուժածների ընտանիքներն ու հարազատներն ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- նշված է գրառման մեջ։