A
A
«Քյոլնի» երկրպագուները ցասման մեջ են
Գերմանիայի «Քյոլն» թիմի ֆուտբոլիստները սպառնալից հղումներ են ստացել թիմի երկրպագուներից:
«Քյոլնի» մարզաբազայի մուտքի մոտ վերջին երկու օրերին երկրպագուներն գաղտնագողի պաստառներ են փակցրել` սպառնալով հաշվեհարդար տեսնել ֆուտբոլիստների նկատմամբ: Դրանցից մեկի վրա մասնավորապես գրված է եղել հետեւյալը. «Եթե դուրս մնաք, բոլորիդ կգնդակահարենք»:
Ֆուտբոլասերներին զայրարել է այն փաստը, որ «Քյոլնը» վերջին երեք խաղերում պարտություն է կրել եւ կարող է դուրս մնա բունդեսլիգայից: Այժմ թիմը զբաղեցնում է 14-րդ տեղը եւ ընդամենը 3 միավոր է բաժանում նրան վտանգավոր 16-րդ հորիզոնականից: