Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան․ ԱԳՆ

Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան: ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Բադալյանը։